Զուգարանի թուղթ արտադրողներ՝ աշխարհը խելագարվել է
ԱՄՆ-ում զուգարանի թուղթ արտադրողները դժվարանում են բացատրել այն իրավիճակը, որը ստեղծվել է շուկայում, եւ կոչ են անում սպառողներին դադարեցնել զուգարանի թղթի կուտակումը, հայտնում է Americаru-ն։
Զուգարանի թղթի պատվերները սրընթաց աճում են, եւ արտադրողները փորձում են բավարարել պահանջարկը։ Ինչո՞ւ են մարդիկ պահեստավորում զուգարանի թուղթը։ Այս հարցին նույնիսկ զուգարանի թուղթ արտադրողները չեն կարողանում պատասխանել։ Իրականում նրանք տարակուսանքի մեջ են գնումների այդ քանակից։
Sellars Absorbent Materials-ի գլխավոր տնօրեն Թոմ Սելարսը կոչ է անում մարդկանց դադարեցնել խելագարությունը եւ մեծ քանակով զուգարանի թուղթ չգնել։ «Եթե դուք հարցնեք ինձ, թե ինչու են բոլորը հափշտակում զուգարանի թուղթը, ես չեմ կարող բացատրել։ Այնպիսի զգացողություն է, որ բոլորը ցնորվել են։ Սակայն պահանջարկի բռնկումը կարող է լարել մատակարարումների շղթան, հարկավոր է պարզապես հանգստանալ»,- ասել է նա։
Զուգարանի թղթի մյուս խոշոր արտադրողները նշել են, որ իրենց պատվերները կտրուկ աճել են, ու թեեւ իրենք հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի ավելացնեն արտադրությունը, միեւնույն է, չեն հասցնում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը