Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ) Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնում Կառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026 ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվելԿքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխություններըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունըՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհըՎենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնումԿառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանըՀորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրերՓրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացունՈւրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է ՀայաստանԻրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ ՎենսԱՄՆ- Իրան հանդիպումը` Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետոՎենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակինՎենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալՀամբարձում Մաթևոսյանը Կորեայում հանդիպումներ է ունեցել ծովային կենսաբազմազանության ոլորտում գործող կառույցների ղեկավարների հետՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կանՄիացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարենՀարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԴոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցություններըՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՊարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴեսպան Խաչատրյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդում ներկայացրել է COP17-ի և Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական ընթացքըԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկելՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 02․07․2026Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվումԿադրային նոր նշանակումներ ՊՆ-ումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում«Հոգևոր քարտեզի արահետներով. հայկական ձեռագրական արվեստը» ցուցադրության նմուշները վերադարձել են ՄատենադարանՀառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտինՀԾԿՀ-ն վերանայում է ջերմային կայանների և էներգետիկ ընկերությունների օգտագործած գազի գինը․ բնակչության համար սակագինը չի փոխվիԵս ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններիցԿադրային նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերումՄեխիկոյում ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության. կա երեք զոհՓողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ էԱռաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազիՄբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիրՍտեղծվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքներ՝ կրթության, մշակույթի բաղադրիչներով․ ամփոփվել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրըԷսքան մեղմ չպետք է վարվել, որովհետև էն, ինչ արվել է, դա ծայրագույն հանցագործություն էԹուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքըԱյսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանըԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններԿենդանաբանական այգի․ որտեղ հանդիպում են մարդն ու բնությունըԹուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԻնքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն
Հայաստան

ՀՀ-ում որոշ ԶԼՄ-ներ խուսափում են քննադատել իշխանություններին՝ «հակահեղափոխական» չդիտարկվելու համար․ ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆՊետական դեպարտամենտը մարտի 11-ին հրապարակեց մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված իր տարեկան ընդհանրական զեկույցը, որտեղ երկիր առ երկիր առանձին զեկույցներով ներկայացվում է մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակը: Հայաստանի վերաբերյալ զեկույցը բավականին ծավալուն է, ներառում է անդրադարձ նաև ԶԼՄ ազատություններին՝ «Խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի համար»խորագրի ներքո։ Զեկույցի այս հատվածում ԱՄՆ Պետդեպը նախ արձանագրում է, որ Սահմանադրությունն ու օրենքն ապահովում են խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի համար։

Ըստ զեկույցը պատրաստած փորձագետների՝ՀՀ-ում 2018 թվականին տեղի ունեցածքաղաքական անցումիցհետո մեդիա միջավայրնավելի ազատ է դարձել, քանի որ որոշ լրատվամիջոցներ սկսել ենհեռանալ ավելի վաղ շրջանում առկա ինքնագրաքննության պրակտիկայից, այնուամենայնիվ եղել են հաղորդումներ նաև այն մասին, որ որոշ լրատվամիջոցներ խուսափում են քննադատել իշխանություններին՝ «հակահեղափոխական» չդիտարկվելու համար։ Պետական դեպարտամենտը զեկույցի այս հատվածում հիշեցնում է նաև 2018 թվականի ապրիլին ներկայացված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, որում ասված էր, որ մինչ զրուցակիցների մեծամասնությունը նշում է մեդիա ազատության բարելավում և բազմակարծության աճ 2018 թվականի ապրիլից, ոմանք նաև արձանագրում են, որ հետհեղափոխական հանրային դիսկուրսը նպաստավոր չէ Կառավարության, մասնավորապես՝ գործող վարչապետին քննադատելուհամար։ Զեկույցի համաձայն՝ մի շարք ավանդական և առցանց լրատվամիջոցներ շարունակել են օբյեկտիվ լրատվություն չապահովել։

Պետդեպի փորձագետները նաև նշել են, որ անհատներն ազատ են եղել Կառավարությանը քննադատելու հարցում՝ առանց ձերբակալվելու վախի։«2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետոկոչեր են հնչել՝ իրավական քայլեր ձեռնարկել ատելության խոսքի հարցումմի շարք միջադեպերից հետո, երբ բռնություն է արձանագրվելև թիրախավորվել են անհատները քաղաքական կարծիքի, կրոնականհավատալիքների, ինչպես նաև սեռական և գենդերային ինքնությանպատճառով»,-ասված է զեկույցում։

Պետդեպի համաձայն՝ հեռարձակվող և ավելի մեծ շրջանառություն ունեցող տպագիր մամուլն ընդհանուր առմամբ չի ապահովել քաղաքական կարծիքի բազմազանություն և օբյեկտիվ լուսաբանում։Ավելին, ըստ զեկույցի, որոշ անհատներ կամ խմբեր, որոնցից մեծ մասը, ինչպես հաղորդվել է,կապ են ունեցել նախկին իշխանությունների կամ ամենամեծ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության հետ, տիրապետել ենհեռարձակվող լրատվամիջոցների և թերթերի մեծ մասին, որոնք հակված են եղել արտացոլելիրենց սեփականատերերի քաղաքական ձգտումներն ու ֆինանսական շահերը։

Փորձագետների համաձայն՝հեռարձակվող ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը,մնացել է լրատվության և տեղեկատվությանգլխավոր աղբյուրհասարակության մեծմասի համար, և մի շարք լրատվական դիտորդների համաձայն՝Հանրային հեռուստաընկերությունը շարունակելէ ներկայացնել լուրերը իշխանամետ դիտանկյունից,քաղաքական տրանզիտից հետո փոխարինելով մեկ կառավարության տեսանկյունը՝ մյուսով։«Այնուամենայնիվ,Հանրային հեռուստաընկերությունը բաց և հասանելի է եղել նաև ընդդիմության համար և լուսաբանել է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներն ավելի բազմազան, քան նախկինում»,-նշված է Պետդեպի զեկույցում։

Պետդեպն արձանագրում է, որ սոցիալական տարբեր հարթակներումօգտատերերն ազատորեն արտահայտել են սեփական կարծիքները նոր Կառավարության և նախկին իշխանությունների վերաբերյալ։Սակայն, ըստ զեկույցի, տարվա ընթացքում էականորեն աճել են ֆեյք հաշիվների օգտագործումն ու մեդիամանիպուլյացիաների փորձերը։ «Մեդիա դիտորդների համաձայն, անհատները օգտագործել են մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ հիբրիդային կայքեր,միմյանց հակասող բլոգներ, «թրոլինգի ենթարկողգործարաններ» ևմտացածին ֆեյսբուք խմբեր և պատմություններ՝ իշխանությանը հարձակման ենթարկելու նպատակով»,-նշումէՊետդեպը։Որոշ անկախլրատվամիջոցներ,հիմնականում՝ առցանց,ըստ փորձագետների՝չեն եղել ինքնաբավ և գոյատևել են միջազգայիննվիրատվություններիև սահմանափակ գովազդային եկամուտների շնորհիվ։

Ըստ զեկույցի՝2018-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո ԶԼՄ-ների գովազդային շուկան էապես չի փոխվել, և շուկայի հիմնական դերակատարները մնացել են նույնը: Այս հատվածում մեջբերվումէ ՄԱՀՀԻ-ի 2016 թվականի զեկույցը։Զեկույցում նշվում է նաև, որ լրատվական ընկերությունների սեփականությունը հիմնականում թափանցիկ չէ։

Պետդեպարտամենտը մեջբերում է մեդիա փորձագետներին, համաձայնորոնց, էականորեն աճել է ապատեղեկատվությունը։«Իշխանությունը պնդում է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք, ինչպես հաղորդում են, տիրապետում են լրատվամիջոցների մեծ մասին, այդ թվում՝ հեռուստաընկերություններ համապետական ծածկույթով, օգտագործել են այդ լրատվամիջոցներին հանրային կարծիքն իշխանության դեմ մանիպուլյացնելու նպատակով»,-նշում է Պետդեպարտամենտը։

Զեկույցում նշվումէնաև, որ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհանձնարարել է ԱԱԾ-ինհակահարված տալբոլորին, որոնք օգտագործում են լրատվամիջոցները կամ սոցիալական ցանցերը հանրային կարծիքը մանիպուլյացնելու համար։

«Մեդիա փորձագետները, այդ թվում՝ նրանք, ովքերասում էին, որ կարիք կա պայքարել ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ, քննադատել են վարչապետի այս հանձնարարականը՝ այն որակելով որպես ազատ խոսքը լռեցնելու փորձ։ Ապրիլի 9-ին ԱԱԾ-ն հայտնել էր մի անձի ձերբակալության մասին, ով կառավարել էր ֆեյսբուքյան էջ, որը կեղծ կերպով իրեն ներկայացրել էր՝ որպես վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապված անձ։ Էջը տարածել էր ապատեղեկատվություն, հրահրել բռնություններ, այդ թվում՝ կրոնական փոքրամասնությունների դեմ»,-ասված է զեկույցում։

Պետդեպի փորձագետները նշում են նաև, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ի վարչապետի հանձնարարականից հետո։

Ինչ վերաբերում է ինտերնետ ազատություններին, զեկույցում նշվում է, որ իշխանությունը չի սահմանափակել կամ խափանել ինտերնետի հասանելիությունը կամ գրաքննել առցանց բովանդակությունը, և չկան հավաստի տեղեկություններ, որ Կառավարությունը վերահսկում է մասնավոր առցանց հաղորդակցությունները՝ առանց համապատասխան իրավասության:

168.am