ԱՄՆ-ն նախատեսում է միգրանտներին անմիջապես Մեքսիկա ուղարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել Մեքսիկայի սահմանն ապօրինի հատող մարդկանց ձերբակալել եւ նրանց անմիջապես հայրենիք վերադարձնել, հայտնում է New York Times-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ վարչակազմում կարծում են, որ այսպիսի միջոցառումն անհրաժեշտ է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար, քանի որ սահմանը հատող շատ միգրանտներ արդեն հիվանդ են կամ չունեն իրենց առողջ լինելն ապացուցող փաստաթղթեր:
Վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ անցակետերը բաց կմնան ԱՄՆ քաղաքացիների, գրին քարտերի տերերի եւ անհրաժեշտ փաստաթղթերով արտասահմանցիների համար: Դրանից բացի, այդ կետերը բաց կլինեն կոմերցիոն փոխադրումների համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 5 հազարից, մահացել է ոչ պակաս 100 մարդ: Մինչդեռ Մեքսիկայում գրանցվել է վարակման 82 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել: Աշխարհում ավելի քան 159 երկրներում արդեն 179 հազար մարդ է վարակված, մեծ մասն առողջացել է, ավելի քան 7,4 հազարը մահացել է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը