«Թքած ունենք այդ պատժամիջոցների վրա». Պուտինը խոսել է ՌԴ տնտեսությունից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների սահմանումը, հայտարարել է, որ «երկիրը թքած ունի» դրանց վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով ստացել է նույնքան եկամուտ, որքան որ կորցրել է:
Պուտինն այս մասին ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
«Թքած ունենք այդ պատժամիջոցների վրա»,-ասել է ՌԴ նախագահը՝ մանրամասնելով, որ երկիրը դրանց հետևանքով կորցրել է 50 մլրդ դոլար, բայց միևնույն ժամանակ այդքան էլ աշխատել է:
Պուտինի խոսքով՝ պատժամիջոցները հնարավորություն տվեցին «միացնել ուղեղն» ու սեփական արտադրություն սկսել մի շարք ոլորտներում, ինչպես նաև զարգացնել գյուղատնտեսությունն ու ազատել ներքին շուկան:
«Արդյունքում ցորենի արտահանման ցուցանիշով առաջինն ենք աշխարհում, առաջ ենք անցել նույնիսկ ԱՄՆ-ից, Կանադայից և Ավստրալիայից»,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ դա անսպասելի էր բոլորի համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը