Հռոմի Պապն աղոթել է համաճարակի ավարտի եւ բժիշկների համար
Կիրակի Հռոմի Պապ Ֆրանցիոսկոսը հեռացել է Վատիկանից եւ աղոթել հռոմեական եկեղեցիներում: Այդ մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մատեո Բրունին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նա պարզաբանել է, հռոմեական եկեղեցում գտնվում է հրաշագործ խաչելությունը, որը 1522 թվականին դուրս էին բերել ծիսակարգի ժամանակ՝ աղոթելով ժանտախտի համաճարակի ավարտի համար: «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն աղոթել է համաճարակի ավարտի համար, որը գրավել է Իտալիան եւ ամբողջ աշխարհը, հիվանդների ապաքինման համար եւ հիշատակել զոհերին՝ աղոթելով նրանց հարազատների եւ բարեկամների համար: Հովվապետը նաեւ աղոթք է ասել ամբողջ բուժանձնակազմին ուղղված, որոնք այս օրերին իրենց աշխատանքով երաշխավորում են հասարակության կյանքն ու առողջությունը»,-հայտնել է Բրունին:
Նոր կորոնավիրուսի առաջին բռնկումն Իտալիայում ի հայտ էր եկել փետրվարի 21-ին: Ըստ վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսի եւ դրա կողմնակի ազդեցության հետեւանքով զոհվել է 1,8 հազար մարդ: Ներկայում հանրապետությունում վարակված է ավելի քան 20 հազար մարդ: Ամբողջ երկրի տարածքում գործում է կարանտին, արգելված է բնակչության տեղաշարժն առանց լուրջ պատճառների, փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, խանութները (բացի մթերային խանութներից եւ դեղատներից), ռեստորաններն ու ակումբները, սպորտային եւ ժամանցային հաստատությունները, արգելված է զբոսաշրջիկների մուտքը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ճանաչել էր կորոնավիրուսի տարածումը որպես համաճարակ, որով վարակվել են ավելի քան 120 երկրներում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Փարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը