Իսպանիայում մոտ 3000 մարդ է վարակվել կորոնավիրուսով, այդ թվում՝ նախարարներից մեկը
Իսպանիայում նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսով մոտ 3000 մարդ է վարակվել, որոնցից 84-ը մահացել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի առողջապահության նախարարության հտվյալները:
Ավելի վաղ հաղորդվում էր 2600 վարակվածների և մահացության 63 դեպքի մասին: Հիվանդացության դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Մադրիդում (1388-ը վարակվել են, 38-ը՝ մահացել): Ծանր վիճակ է նաև Ռիոխայում, որտեղ 205 մարդ է վարակվել, Բասկերի երկրում (346) և Կատալոնիայում (260):
Ինչպես հաղորդում է իսպանական la Vanguardia-ն, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև կառավարության անդամներից մեկի՝ հավասարության հարցերով նախարար Իրենե Մոնտերոյի մոտ: Նա և նրա ամուսինը՝ փոխվարչապետ Պ. Իգլեսիասը կարանտինի մեջ են գտնվում: Ստուգումներ պետք է անցնեն կառավարության բոլոր անդամները:
Կորոնավիրուս հայտնաբերվել է նաև խորհրդարանի երեք անդամների մոտ: Երկպալատ խորհրդարանում լիագումար նիստերը երկու շաբաթով չեղարկվել են: Երկրի մի քանի շրջաններում հետաձգվել են դասերը դպրոցներում և մի շարք բուհերում:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի տարածումը համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է 116 երկրում: Ողջ աշխարհում վարակակիր է մոտ 127 863 մարդ, մահացել է 4718-ը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով