Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել
Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել, այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը:
Կառույցի տվյալներով՝ Հուբեյ նահանգում մեկ օրում առաջին անգամ արձանագրվել է տասից պակաս կորոնավիրուսի դեպք:
Վարակի բռնկման օջախը համարվող Հուբեյում հինգշաբթի օրը չեղարկվել են տեղաշարժի որոշ սահմանափակումներ և՛ երկու քաղաքներում, և՛ երկու շրջաններում, մի շարք ընկերությունների թույլատրվել է վերսկսել աշխատանքը:
«Ընդհանուր առմամբ, համաճարակի գագաթնակետը հաղթահարվել է: Նոր դեպքերի աճը նվազում է», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չինաստանի Առողջապահության հարցերով Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը։
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80793 է, երեքշաբթի օրվա դրությամբ՝ 62793 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից, ինչը բոլոր վարակվածների մոտ 80 տոկոսն է: Չորեքշաբթի օրը վարակի հետևանքով Չինաստանում մահացել է 11 հոգի, իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3169:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը