Ամենապաշտպանվածը երեխաներն են, ամենախոցելին՝ 80-ն անց մարդիկ. ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի համար ամենառիսկային խմբերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ է հրապարակել՝ ըստ տարիքային խմբերի կորոնավիրուսի տարածվածության մասին:
ԱՀԿ-ն, հիմք ընդունելով երեք ամսվա տվյալները, հանգել է այն եզրակացության, որ կորոնավիրուսով վարակվածների 80% -ն ունեն թոքերի հիվանդություն, գրեթե 15%-ը՝ ծանր հիվանդություններ:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ 60-ից բարձր տարիքային խմբի մարդիկ գտնվում են COVID-19 հիվանդության բարձր ռիսկային խմբում: Մահացության ամենաբարձր մակարդակը 80-ից բարձր տարիքային խմբում է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) տարեցներին խորհուրդ է տալիս հեռու մնալ ամբոխից և խուսափել ուղևորություններից:
Քրոնիկ հիվանդություններով մարդկիկ, որոնք ունեն հիմնական առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝ արյան բարձր ճնշում, երիկամների հիվանդություն, քաղցկեղ կամ շաքարախտ, նույնպես համարվում են
թիրախային խմբեր:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց շատ քիչ տոկոսն է վարակվում կորոնավիրուսով: Ըստ հաղորդման՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով ոչ մի երեխա չի մահացել: Հետազոտողները դեռևս փորձում են պարզել դրա պատճառը, սակայն ըստ նախնական ենթադրություների՝ երեխաների թոքերն ավելի քիչ խոցելի են վարակի նկատմամբ, բացի այդ նրանց դիմադրողականությունն անհամեմատ ավելի բարձր է:
Հաղորդվում է նաև, որ կորոնավիրուսով վարակված երիտասարդ և առողջ մարդկանց մոտ հիվանդությունը թեթև է ընթանում:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել. մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը