Թրամփը պարզաբանել է Եվրոպայից ԱՄՆ մուտք գործելու արգելքի մանրամասները
Արգելքը, որը Միացյալ Նահանգները սահմանել են մարտի 13-ից 30 օրով, վերաբերում է միայն Եվրոպայից ժամանող օտարերկրացիների երկիր մուտք գործելուն, բայց դա չի ազդում առեւտրի վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` պարզաբանելով իր հայտարարությունները երկրում եւ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նա հեռուստատեսային ուղերձում ասել էր. «Երբ մենք ստանանք հաստատումը, այս արգելքները կկիրառվեն ոչ միայն առեւտրի եւ բեռների անհավատալի ծավալների, այլեւ տարբեր այլ բաների նկատմամբ. մենք քննարկում ենք այն ամենը, ինչը Եվրոպայից Միացյալ Նահանգներ է գալիս»:
«Խնդրում եմ, հիշեք, շատ կարեւոր է, որպեսզի բոլոր երկրներն ու ձեռնարկություններն իմանան, որ Եվրոպայից երկիր մուտք գործելու 30-օրյա սահմանափակումները ոչ մի դեպքում չեն վերաբերի առեւտրին: Սահմանափակումը կանգնեցնում է մարդկանց, այլ ոչ թե ապրանքները»,- պարզաբանել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Չեդ Վուլֆի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ պետության ղեկավարը «կասեցնում է արտասահմանցի այն քաղաքացիների մեծ մասի մուտքը երկիր, որոնք գտնվել են եվրոպական որոշ երկրներում` Միացյալ Նահանգներ պլանավորած ժամանումից 14 օր առաջ»:
Դրանց թվում են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան եւ Շվեյցարիան: Այս կանոնները չեն տարածվում ԱՄՆ մշտական ռեզիդենտների եւ ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների մոտ անդամների վրա:
Թրամփի հայտարարությունում, որը հրապարակվել է նրա ելույթից անմիջապես հետո, նաեւ հստակեցվում է, որ նոր սահմանափակումները չեն վերաբերում այն օտարերկրացիներին, որոնք երկիր են ժամանում իշխանությունների հրավերով կորոնավիրուսի տարածման համար, օդանավերի եւ նավերի անձնակազմի անդամներին, օտարերկրյա պաշտոնյաներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում` ՆԱՏՕ-ի:
«Առաջիկա 48 ժամվա ընթացքում, հանրային առողջապահության պահպանման շահերից ելնելով, ես մտադիր եմ լրացուցիչ ծանուցում տարածել ժամանածների [ԱՄՆ] նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ, որ Շենգենյան գոտու երկրներում եղած ամերիկացիներից պահանջում է ժամանել որոշակի օդանավակայաններ, որտեղ ԱՄՆ կառավարությունն ընդլայնել է [ուղեւորների] ստուգման ընթացակարգերը»,- եզրափակել է Վուլֆը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը