Վատիկանում զբոսաշրջիկների համար փակվում է Սուրբ Պետրոսի տաճարն ու հրապարակը
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաև Վատիկանի պապական բազիլիկի դիմացի հրապարակը երեքշաբթի օրվանից փակվում է զբոսաշրջիկների համար՝ կորոնավիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում անելով Սուրբ աթոռի մամլո ծառայությանը։
«Իտալիայի իշխանությունների հրահանգների համաձայն՝ այսօրվանից մի շարք միջոցառումներ են նախաձեռնվում՝ ուղղված կորոնավիրուսի տարածման կանխմանը։ Սուրբ Պետրոսի բազիլիկն ու հրապարակն այսօրվանից փակ կլինեն զբոսաշրջիկների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Կիրակի քաղաք-պետության իշխանությունները հրահանգել էին ժամանակավորապես փակել Վատիկանի թանգարանները, ինչպես նաև պապական բազիլիկին կից հնագիտական գոտիներն ու բոլոր թանգարանները Հռոմում։
Վատիկանում գործող սուպերմարկետներն ու դեղատները չեն փակվի, սակայն այցելուները պետք է հետևեն համաճարակի պայմաններում սահմանվող կանոններին։
Նշվում է, որ ցանկացած խանութ, ռեստորան կամ բար այցելելիս՝ հաստատության ղեկավարությունը պարտավորվում է ապահովել հաճախորդների միջև 1 մետր հեռավորությունը։
Բոլոր սահմանափակումները կկիրառվեն մինչև ապրիլի 3-ը։
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 463-ի, վարակակիրներինը՝ 9172-ի։ Ողջ աշխարհում հիվանդությունից մահացել է 4088 մարդ, վարակված է 116 152-ը, ապաքինվել է 64 385 մարդ։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը