Ֆրանսիայի խորհրդարանի չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1126-ի
Ֆրանսիայի Ազգային ժողովի (Ֆրանսիայի երկպալատ խորհրդարանի ստորին պալատը) չորս պատգամավորի և երկու աշխատակցի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում է Իլ դը Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը, գրում է NBC news-ը:
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը տեղեկացրել էր Ազգային ժողովի` կորոնավիրուսով վարակված երկու պատգամավորի մասին: Բժիշկները հաստատել էին կորոնավիրուսով վարակման փաստը «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի մոտ, որն, ըստ հաղորդման, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ինչպես նաև «Առաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավորի մոտ:
«Ազգային ժողովի չորս պատգամավորի և երկու աշխատակցի կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են ցույց տվել: Իրականացվում են սանիտարական հետազոտություններ, խորհրդարանի համապատասխան ծառայությունները միջոցներ են ձեռնարկել վիրուսի հնարավոր տարածումը կանխելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բժիշկները հավելել են, որ երկու նոր վարակված պատգամավորները մեկուսացված են, պարզվում է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելիության մասին չի հաղորդվում:
Նշենք, որ Ֆրանսիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1126-ի, մահացել է 19 մարդ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3119-ի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը