Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 716-ի, Շվեդիայում` 160-ի, Բելգիայում` 169-ի
Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել 716-ի, Շվեդիայում` 160-ի, Բելգիայում` 169-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրների առողջապահական գերատեսչությունների տարածած հայտարարություններին:
Հայտնի է, որ Ֆրանսիայում վարակման 716 դեպքերից 11-ը մահվան ելքով են ավարտվել: Երկրում վարակակիրների թիվը առնվազն մեկ օրում ավելացել է 100-ով:
Շվեդիայում վարակման 160 դեպքից ավելի քան 100-ը Ստոկհոլմում է գրանցվել:
Բելգիայի առողջապահության դաշնային ծառայությունից հայտնել են, որ ուրբաթ օրը 771 հոգի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ է անցել, որոնցից 60-ի մոտ հաստատվել է հիվանդությունը: 771-ից 40 դեպք գրանցվել է Ֆլանդրիայում, 5-ը` Բրյուսելում, 15-ը` Վալոնիայում: Այս պահին Բելգիայում հայտնաբերվել COVID-19-ով վարակման 169 դեպք:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից