Վատիկանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
Վատիկանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունիի հայտարարությանը:
Վատիկանի պաշտոնական ներկայացուցչի տվյալների համաձայն` հիվանդներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել հինգշաբթի օրը:
«Այսօր առավոտյան ժամանակավորապես դադարեցվել են Վատիկան քաղաք-պետության սանիտարահիգիենիկ վարչության բոլոր ամբուլատոր ծառայությունները` երեկ հիվանդներից մեկի մոտ հայտնաբերված COVID-19 վիրուսից հետո շենքն ամբողջովին ախտահանելու նպատակով»,- հայտարարել է Բրունին:
Նա նաև նշել է, որ Վատիկանի բժշկա-սանիտարական ծառայություններն Իտալիայի համապատասխան մարմիններին անհրաժեշտ տեղեկություն կտրամադրեն վարակման նոր դեպք հայտնաբերելու մասին:
Բրունին հինգշաբթի լրագրողներին հայտնել էր, որ Վատիկանում COVID-19 կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ տարվելիք միջոցառումներ են ուսումնասիրվում, որոնք պետք է իրագործվեն իտալական իշխանությունների կողմից ընդունված միջոցառումների համապատասխան:
Դեռևս փետրվարի վերջին Սուրբ Աթոռի ներկայացուցիչը հայտնել էր, որ Իտալիայի բժշկական իշխանությունների ցուցումների համաձայն` մեծաքանակ այցելուներով փակ տարածությունում անցկացվելիք միջոցառումները չեղարկվել են: Հայտարարվել է նաև, որ Վատիկանում կորոնավիրուսով վարակման ախտանշաններ ունեցողներին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու համար հերթապահ բժիշկ և բուժաշխատողներ են նշանակվել:
ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:
Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը