Դելիի իշխանությունները պահանջում են փակել տարրական դպրոցները կորոնավիրուսի պատճառով
Դելիի իշխանությունները կորոնավիրուսի հնարավոր տարածման պատճառով խորհուրդ են տվել փակել տարրական դպրոցները եւ անջատել կենսաչափական համակարգերը կազմակերպություններում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ANI պարբերականը:
«Որպես մեր երեխաների շրջանում COVID-19-ի տարածումը կանխելու նախազգուշական միջոց՝ Դելիի կառավարությունը կարգադրել է անհապաղ փակել բոլոր տարրական դպրոցները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Կառավարության գերատեսչությունների, կազմակերպությունների եւ քաղաքային ֆիրմաների ղեկավարներին խորհուրդ է տրվել դադարեցնել կենսաչափական համակարգերի օգտագործումը:
Ավելի վաղ` հինգշաբթի, Հնդկաստանի առողջապահության նախարարը հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսի 29 դեպք է գրանցվել, առողջացել է երեք մարդ:
Նոր կորոնավիրուսի բռնկումը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանում՝ 12 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: ԱՀԿ-ն իրավիճակը միջազգային մասշտաբի արտակարգ դրություն է ճանաչել: Չինաստանի սահմաններից դուրս վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 52 երկրներում: Չինաստանի իշխանությունները գրանցել են երկրում 2788 մահվան ելքով դեպքեր, ապաքինվել է 36,1 հազար մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 78,8 հազարը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը