Շվեյցարիայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Շվեյցարիայի արևմտյան մասում գտնվող Վո կանտոնում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տարածքային ոստիկանության հայտարարությանը:
«Հինգշաբթի` 2020 թվականի մարտի 5-ին, CHUV ծառայությունից (Վո կանտոնի համալսարանական հոսպիտալ- խմբ.) հայտնել են, որ գիշերը մահացել է մարտի 3-ին հոսպիտալացված 74-ամյա հիվանդը, որը վարակված է եղել կորոնավիրուսով»,- ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ մահացած տղամարդը քրոնիկ հիվանդություններով է տառապել:
Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 80 409-ի, որից 52 045-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներց. սա կազմում է հիվանդացածների ընդհանուր թվի 64,7 տոկոսը: Հիվանդանոցներում դեռևս մնում է 25 352 մարդ:
Համաճարակի սկզբից ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է 12 943 վարակման դեպք, որից 110-ը` մահվան ելքով. մահացության տոկոսը կազմել է 0,84: Համաճարակի օջախ համարվող Հուբեյ նահանգում հայտնաբերվել է 67 466 վարակման դեպք, որից 2902-ը` մահվան ելքով. մահացությունը կազմել է 4,3%:
Համաճարակային իրավիճակը Չինաստանում բարելավվում է, վերջին օրերին երկրում հայտնաբերվել է վարակման 139 նոր դեպք, Հուբեյ նահանգից դուրս` 5 դեպք:
Ընդհանուր առմամբ հիվանդությունը Չինաստանում 3012 մարդու կյանք է խլել:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը