Ամսական 89 մլն դիմակ. ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակների անհրաժեշտ քանակը
Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամեն ամիս անհրաժեշտ է մոտ 89 միլիոն բժշկական դիմակ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Ամեն ամիս COVID-19-ից պաշտպանվելու համար մոտ 89 միլիոն բժշկական դիմակ, 76 միլիոն ձեռնոց և 1,6 միլիոն պաշտպանիչ ակնոց անհրաժեշտ կլինի»,- նշել է Գեբրեյեսուսը:
Նա անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ ստեղծված իրարանցման հետևանքով որոշ երկրներում հնարավոր չէ պաշտպանիչ դիմակներ գնել: Գեբրեյեսուսը նշել է, որ պահանջարկի մեծացմանը զուգահեռ բարձրացել են նաև գները: Միջինում բժշկական դիմակների արժեքը ավելացել է վեց անգամ, խալաթներինը՝ երկու անգամ, իսկ ռեսպիրատորներինը` 3 անգամ:
«Ձեռնոցները, բժշկական դիմակները, ռեսպիրատորները, պաշտպանիչ դիմակները, խալաթները և գոգնոցներն արդեն առողջապահության աշխատակիցների համար չեն բավականացնում»,- նշել է ԱՀԿ նախարարը:
ԱՀԿ վերջին տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում հաստատվել է COVID-19 վարակման 90 983 դեպք, որից 3110-ը` մահվան ելքով: Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանը հայտնել է վարակման 129 դեպքի մասին,ինչը հունվարի 20-ից հետո ամենացածր թիվն է:
Չինաստանի սահմաններից դուրս 48 երկրներից հայտարարել են վարակման 1848 դեպքի մասին, որից 80 տոկոսը Հարավային Կորեսայից, Իրանի Իսլամական Հանրապետությունց և Իտալիայից են:
12 երկրներ հայտնել են վարկման առաջին դեպքերի մասին, ինչպես նաև 21 երկրում կա վարակման ընդամենը մեկ դեպք:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից