Ամերիկացիները կորոնավիրուսի պատճառով վախենում են Corona գարեջրից
ԱՄՆ-ում Corona բրենդի գարեջրի սիրահարները վախենում են այն խմել կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է usa.one-ը:
Հարցման համաձայն, որն անցկացրել է 5W Public Relations, գարեջրի սիրահարների 38%-ը պնդում է, որ ոչ մի հանգամանքում չի գնի Corona, քանի որ վիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում:
«Չկան կասկածներ, որ Corona գարեջուրը տուժում է կորոնավիրուսի պատճառով»,- ասել է 5W Public Relations-ի հիմնադիր Ռոնն Թորոսյանը: Վիրուսի եւ գարեջրի միջեւ որեւէ կապ չկա, սակայն Թորոսյանը պարզաբանել է, թե որքան կարեւոր է բրենդինգի համար ապրանքի անվանումը: Հարցվածների 16%-ն ասել է, որ վստահ չէ, թե վիրուսը կապված է Corona գարեջրի հետ, թե՝ ոչ:
«Չնայած նրան, որ բրենդը պնդում է, որ սպառողները հասկանում են, որ որեւէ կապ չկա վիրուսի եւ գարեջրային ընկերության հետ, դա աղետ է Corona բրենդի համար: Ի վերջո, ո՞ր բրենդը կցանկանար կապված լինել վիրուսի հետ, որն ամբողջ աշխարհում մարդկանց է սպանում»,- ասել է Թորոսյանը:
Ընկերության ներկայացուցիչ Մեգի Բոումանը պնդել է, որ վաճառքները բարձր են մնում, եւ ընդհանուր առմամբ սպառողները հասկանում են, որ որեւէ կապ չկա:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը