Թրամփը դեղագործական ընկերություններից պահանջել է մի քանի ամսում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեղագործական ընկերությունների ղեկավարներից պահանջել է մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ պատրաստել, հայտնում է Daily Mail պարբերականը:
Սակայն ավագ փարձագետ Թոնի Ֆաոսին զգուշացրել է նախագահին, որ դրա պատրաստման և փորձարկումների բոլոր փուլերի համար ամենաքիչը մեկ տարի է անհրաժեշտ:
«Մենք ջանք չենք խնայում պատվաստանյութ ստեղծելու ընթացքն արագացնելու համար, նաև առավելագույնն ենք անում վարակվածների համար թերապիա ստեղծելու և հիվանդության բուժումն արագացնելու և հեշտացնելու ուղությամբ»,- նշել է նախագահը 10 դեղագործական և կենսատեխնիկական ընկերությունների ղեկավարների հետ մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2943-ի, բուժվել են 47 000-ը, ընդհանուր առմամբ գրանցվել վարակման 80 151 դեպք: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհում զոհերի թիվը հասել է 3100-ի, իսկ ախտահարվածներինը՝ ավելի քան 90 000-ի:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից