«Դա հանցագործություն է ընդդեմ մահմեդական աշխարհի». Կադիրովը մեկնաբանել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը»
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման «դարի գործարք» անվանումը ստացած ծրագիրը համարում է «հանցագործություն մահմեդական աշխարհի դեմ»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Մարտի 2-ին Կադիրովը հանդիպել է Պաղեստինի նախագահի խորհրդական, գերագույն դատավոր Մահմուդ Ալ Հաբաշի հետ, որը գլխավորում էր Չեչնիա այցելած պաղեստինյան պաշտոնական պատվիրակությունը: Չեչնիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են Պաղեստինի և Չեչնիայի Ինքնավար Հանրապետության միջև տնտեսական, մշակութային և հոգևոր կապերի զարգացումը:
«Հանդիպման ընթացքում դատապարտեցի այսպես կոչված «Դարի գործարքը», որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և հանդիսանում է հանցագործություն մահմեդական աշխարհի դեմ»,-հայտարարել է Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարը նշել է նաև, որ համակարծիք է Պաղեստինի ներկայացուցչի հետ, որը նշել է, որ «հակամարտությունները մահմեդական երկրներում թեժանում և աճում են արևմտյան երկրների մասնակցությամբ, իսկ առանձին մահմեդական երկրների ժողովուրդների և ղեկավարների ոչ միասնական լինելը պարարտ հող է ստեղծում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համար»:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով՝ Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը