ԱՄՆ-ը օդային աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային Իդլիբում
ԱՄՆ-ը օդային աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային Իդլիբում, այդ մասին ասել է Պենտագոնի ղեկավար Մարի Էսփերը:
Նա նաեւ նշել է, որ չի ցանկանում շահարկել թեման, որ ՆԱՏՕ-ն պետք է գործադրի 5-րդ հոդվածը, որը վերաբերում է կոլեկտիվ ինքնապաշտպանությանը Իդլիբում փետրվարի 27-ի ավիահարվածից հետո, որի հետեւանքով զոհվել է առնվազն 36 թուրք զինվոր: «Ակնհայտ է, որ Թուրքիան ներգրավված է այնտեղ ռազմական գործողությունների մեջ: Մենք կգործենք աստիճանաբար»,-նշել է Էսփերը՝ հավելելով, որ քննարկել է այդ հարցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Միավորված շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել է, որ նրանք դեռեւս չունեն «հստակ, միանշանակ տեղեկատվություն, թե ով եւ ինչ ինքնաթիռներ են» գործարկված եղել Իդլիբում փետրվարի 27-ին՝ հավելելով, որ կապ է հաստատել Թուրքիայից եւ Ռուսաստանից իր գործընկերների հետ ու անհապաղ ապաէսկալացիայի կոչ արել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան