Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր Երևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղում Սենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանը Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ ԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետ

ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդինԼեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվելԻրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման խոչընդոտներիԱռաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. ՓաշինյանԳործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքըԴեր Լայենն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի տնտեսական բազմազանեցման հարցերըԵվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգըԲացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասինՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերըՄենք ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումներըՉեմ վերցնի մանդատ. Ալեն ՍիմոնյանՆույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակըՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրողներից 112-ամյա Մերի ՎարդանյանըՄեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքներըՖրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվելԵթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՆիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններովԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվելԿքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխություններըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունըՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներՀՀ վարչապետը Կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր ԼայենինՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհըՎենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնումԿառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանըՀորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրերՓրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացունՈւրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է ՀայաստանԻրանի դեմ քայլերը կախված կլինեն Թեհրանի վարքագծից․ ՎենսԱՄՆ- Իրան հանդիպումը` Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետոՎենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է՝ երկրաշարժի զոհերի հիշատակին
Աշխարհ

Էրդողանը Պուտինի հետ բանակցություններից հետո Իդլիբում զինադադարի հասնելու հույս ունի

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մարտի 5-ին Մոսկվայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում զինադադարի հասնելու հույս ունի:

«Պուտինի հետ հինգշաբթի քննարկելու ենք Իդլիբի իրադարձությունները: Ես հուսով եմ, որ մեր զրույցի արդյունքներով կհաջողվի զինադադարի հասնել»,- Անկարայում ելույթ ունենալիս ասել է Էրդողանը:

Իդլիբում իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին «Հայյաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնամասշտաբ հարձակում էին սկսել սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա: Սիրիայի բանակը պատասխան կրակ էր բացել: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ գնդակոծության էին ենթարկվել այդ թվում նաեւ թուրք զինվորականները, որոնք պետք է այդտեղ չգտնվեին:

Արդյունքում զոհվել էր Թուրքիայի բանակի 34 զինծառայող, վիրավորվել էր ավելի քան 30 մարդ: Թուրք զինվորականների տուժելու մասին տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո ռուսական կողմը միջոցներ էր ձեռնարկել սիրիական զորքերի կրակի ամբողջական դադարեցման համար, ապահովվել էր թուրք զոհված եւ վիրավորված զինծառայողների անվտանգ տարհանումը Թուրքիա: ՌԴ ՊՆ-ից ընդգծել էին, որ այս շրջանում ՌԴ ՕՏՈՒ ավիացիա չի կիրառվել:

Հարձակումից հետո Էրդողանը անվտանգության խորհրդակցություն էր հրավիրել: Ուրբաթ ՆԱՏՕ-ի Խորհուրդը ի պատասխան Անկարայի համապատասխան խնդրանքի խորհրդակցություններ էր անցկացրել Սիրիայում իրավիճակի հարցով: ԱՄՆ Պետքարտուղարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ Թուրքիային աջակցում են որպես ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից եւ «դիտարկում են տարբերակները, թե ինչպես այս ճգնաժամում Թուրքիային լավագույն կերպով աջակցեն»:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել կատարել սիրիական Իդլիբի շուրջ իրավիճակի հանգուցալուծման մի քանի առանցքային պարտավորություններ: Մասնավորապես՝ ահաբեկիչներից չի տարանջատել զինված ընդդիմությանը, որը պատրաստ է քաղաքական գործընթացի շրջանակում կառավարության հետ երկխոսության: Այսպես՝ 2018 թվականի սեպտեմբերի 18-ի ռուս-թուրքական հուշագրում, որը համաձայնեցվել էր նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման արդյունքներով, նշված էր թուրք զինվորականների ներկայության ստատուս քվոն պահպանելու մասին, բայց պայմանով, որ մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 15-ը Իդլիբի ապաէսկալացիայի գոտուց դուրս կբերի բոլոր ահաբեկչական արմատական խմբավորումներին: Նաեւ համաձայնեցվել էր, որ այդ գոտու սահմաններում «արդյունավետ միջոցներ կձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման կայուն ռեժիմի ապահովման համար»: Հուշագրի 7-րդ կետով նախատեսվում էր այս շրջանում ռուս-թուրքական համատեղ պարեկման անցկացում: