Կրեմլից պատասխանել են Սիրիայից հեռանալու Էրդողանի կոչին
Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինծառայողները Սիրիայում գտնվում են օրինական հիմքերով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում:
Պեսկովն այդ խոսքերով մեկնաբանել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նախօրեին կոչ էր արել Անկարային «դեմ առ դեմ» թողնել սիրիական իշխանությունների հետ:
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը գործում է տարածաշրջանում Սիրիայի լեգիտիմ իշխանության խնդրանքով:
«Մյուս բոլոր զինվորականները, որոնք ուրիշ երկրներ են ներկայացնում, Սիրիայում գտնվում են հակասելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- ասել է Պեսկովը:
Վերջինս ընդգծել է, որ սիրիացի զինվորականները պայքարում են ահաբեկիչների դեմ, որոնց Թուրքիան պարտավորվել էր ապաակտիվացնել Սոչիում ձեռք բերված համաձայնության շրջանակներում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան