Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել կիրակնօրյա ելույթով` Սուրբ Պետրոսի հրապարակում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն ավելի վաղ մի շարք պաշտոնական միջոցառումներ էր չեղարկել վատ ինքնազգացողության պատճառով, կիրակի հայտնվել է հանրության առաջ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հանդես գալով ավանդական կիրակնօրյա ելույթով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ելույթի ժամանակ սրբազան քահանայապետը հայտնել է, որ չի կարող մեկնել Արիչա քաղաք, որը Հռոմի մոտակայքում է գտնվում՝ մեծ պահքին նվիրված հոգևոր միջոցառումներին մասնակցելու համար:
«Ցավոք սրտի, մրսածությունը ստիպում է ինձ չմասնակցել միջոցառումներին այս տարի: Ես դրանց կհետևեմ այստեղ»,- հայտնել է Ֆրանցիսկոս պապը: Իր կիրակնօրյա ելույթը քահանայապետը մի քանի անգամ ընդատել է կարճատև հազի պատճառով:
Զատկին ընդառաջ Ֆրանցիսկոս պապն, ավանդաբար, առանձնանում է Արիչայում, որտեղ Հռոմեական կուրիայի մյուս անդամների հետ մեկ շաբաթ անցկացնում է խորհրդածելով և աղոթելով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան