Հունաստանը վետո է կիրառել Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող հայտարարության վրա
ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչությունը ուրբաթ վետո է կիրառել այն հայտարարության վրա, որը Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր էր անել հաջակցություն Անկարայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է To Vima թերթը՝ հղում տալով իր աղբյուրներին, գրում է ТАСС-ը:
«Արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տվել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն, որում տեղ չի գտել հունական կողմի՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներգաղթյալների և փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրված բանաձևին հղում անելու առաջարկը»,- նշում է պարբերականը:
Նշվում է, որ հունական պահանջը ուժգին դիմադրության է արժանացել այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան:
Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն պահանջել է Վաշինգտոնյան համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսվող քաղաքական խորհրդատվությունների գործընթաց սկսել, որը անդամ երկրին հնարավորություն է տալիս խնդրել այդ մասին, եթե այդ պետությունը համարում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը վտանգի տակ է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան