Huawei-ը իր առաջին եվրոպական գործարանը կկառուցի Ֆրանսիայում
Չինական Huawei տեխնոհսկան իր առաջին եվրոպական գործարանը կկառուցի Ֆրանսիայում, քանի որ ձգտում է թուլացնել ամբողջ աշխարհում մտահոգությունը՝ կապված ԱՄՆ-ի մեղադրանքների հետ, թե Պեկինը կարող է ընկերության սարքերը օգտագործել լրտեսության համար, հայտնում է Reuters-ը։
Հեռակոմունիկացիոն սարքավորումների աշխարհում խոշորագույն արտադրողը 200 մլն եվրո է ներդնում բջջային բազային կայանների արտադրության գործարանի ստեղծման առաջին փուլի մեջ, որը թույլ կտա 500 աշխատատեղ ստեղծել։
«Այս գործարանը կսպասարկի ողջ եվրոպական շուկան, այլ ոչ միայն ֆրանսիականը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքերով՝ Huawei-ը ծրագիրը ներկայացրել է ֆրանսիական կառավարությանը։
Ֆրանսիան գտնվում է իր 5G ցանցի ստեղծման վաղ փուլում եւ դեռեւս մատակարարներ չի ընտրել։ Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը հայտարարել է, որ իր համար գերադասելի է ֆիննական Nokia-ն կամ շվեդական Ericsson-ը, սակայն Huawei-ին արդար հնարավորություն կտա։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան