Բուժքույրերը, վաճառողները եւ լոգիստներն ամենից հաճախն են ընկերանում կոլեգաների հետ
Կոլեգաների շրջանում ամենից հաճախ ընկերներ են ունենում բուժքույրերը (65 տոկոս), վաճառող-խորհրդատուները (61 տոկոս) եւ լոգիստ-մենեջերը (61 տոկոս): Ընկերական հարաբերություններ աշխատավայրում հազվադեպ են ունենում ծրագրավորողները (37 տոկոս), փաստաբանները (40 տոկոս) եւ անվտանգության աշխատակիցները (43 տոկոս): Այս մասին են վկայում Superjob աշխատանքի որոնման ծառայության ուսումնասիրության արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամենից հաճախ կոլեգաների հետ ընկերությամբ կարող են պարծենալ բուժքույրերը (65 տոկոս), վաճառող- խորհրդատուները եւ լոգիստ-մենեջերները (յուրաքանչյուրը` 61 տոկոս): Գործընկերների հետ ընկերության մասին պատմել է բժիշկների 59 տոկոսը, ուսուցիչների ու մարկետոլոգների 56 տոկոսը»,- նշվում է ուսումնասիրության մեջ:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, հարցված ռուսաստանցիների կեսից ավելին ընկերներ ունեն աշխատավայրում: Աշխատավայրում հաճախ ընկերներ են ձեռք բերում նաեւ տնտեսագետները, գովազդի մասնագետները, լրագրողները, վերլուծաբանները, ճարտարապետները, վարորդները, դիզայներները, հոգեբանները, վաճառքի մենեջերները և հաշվապահները: Հարցվածների շրջանում նրանցից կեսն ընկերներ ունի կոլեգաների շրջանում:
Հարցումն անցկացվել է փետրվարի 18-25-ը հանրապետության 18 տարեկանից բարձր ռուսաստանցիների շրջանում: Հարցմանը մասնակցել է 6.800 մարդ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան