Կիբերհարձակումների պատճառով ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել մեկ ռուսական եւ մեկ չինական կազմակերպության, ինչպես նաեւ մի քանի անձանց դեմ կիբերհարձակումների համար, հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:
Իրավիճակին ծանոթ հինգ դիվանագետներ գործակալությանը հայտնել են, որ առաջարկվող միջոցառումների շուրջ քննարկումները կարող են սկսվել այս շաբաթ: Նրանք հրաժարվել են անվանել այն կազմակերպությունները, որոնց նկատմամբ կարող են գործողություններ ձեռնարկվել, ինչպես նաեւ` այն դեպքերը, որոնց մասին նշվում է:
Ըստ Bloomberg հայտարարության` միջոցառումները ԵՄ կիբերպատժամիջոցների ռեժիմի կիրառման առաջին դեպքը կդառնան, որը, մասնավորապես, մուտքի արգելք եւ կիբերհարձակումները ձսպելու նպատակով ակտիվների սառեցում է նախատեսում, փոխանցում է Reuters-ը:
Բոլոր պաշտոնյաները, ովքեր ծանոթ են իրավիճակին, հարցի զգայունության պատճառով ցանկացել են անանուն մնալ, երկուսը հաստատել են, որ խմբերը, որոնք կարող են պատժամիջոցների ենթարկվել, կապված են Չինաստանի եւ Ռուսաստանի հետ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան