Ռուսաստանը վճարել է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների պարտքերը․ Պուտին
Ռուսատանը դարձել է ԽՍՀՄ-ի իրավահաջորդը եւ իր վրա է վերցրել նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների պարտքերի վճարման պարտականությունը՝ արտասահմանում բաժնետոմսերի փոխանակման դիմաց, սակայն ոչ բոլոր կրկին ձեւավորված երկրներն են դրանք փոխանցել ՌԴ-ին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գործող Սահմանադրության նախաբանում հստակ ասվում է հազարամյա պատմության մասին՝ դա ակնհայտ է, եւ այն, որ մենք իրավահաջորդներ ենք, նույնպես ակնհայտ է։ Ամեն դեպքում, բոլորը համաձայնել են, որ մենք իրավահաջորդ ենք, երբ պետք էր վճարել եւ վերադարձնել նախկին Խորհրդային Միության հանրապետությունների վարկերը։ Մենք, կարծեմ, միայն Ուկրաինայի համար 16 մլրդ ենք վճարել»,- ասել է Պուտինը՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցով աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով այն առաջարկությունը, թե հիմնական օրենքում պետք է ամրագրել, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի եւ Ռուսական կայսրության իրավահաջորդն է։
Հանդիպման մասնակիցները առաջարկել են գրանցել վճարած պարտքերը, սակայն նախագահն այդ գաղափարին հավանություն չի տվել։
«Դա պետք չէ գրանցել։ Սակայն ամբողջ աշխարհը շատ երջանիկ էր, երբ մենք ասացինք՝ այո, մենք իրավահաջորդ ենք եւ այդ պատճառով մեզ վրա ենք վերցնում նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բոլոր պարտքերը՝ արտասահմանում բաժնետոմսերի դիմաց։ Ահա մենք վարկերը բոլորի փոխարեն մարել ենք, իսկ արտասահմանում բաժնետոմսերը ոմանք, կրկին նախկին Խորհրդային Միության տարածքում ձեւավորված պետությունները, մեզ այդպես էլ չեն փոխանցել»,- հավելել է Պուտինը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան