Աբխազիան փակում է սահմանը բոլոր արտասահմանցիների համար, բացի ՌԴ քաղաքացիներից
Աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Աբխազիայի սահմանին կհայտարարվի կարանտին, սահմանափակումներ կմտցվեն նաեւ ռուս-աբխազական եւ վրաց-աբխազական սահմաններին, փետրվարի 26-ին կառավարության նիստում հայտնել է նախագահի պաշտոնակատար, երկրի վարչապետ Վալերի Բգանբան, տեղեկացնում է Sputnik-Աբխազիան։
Կարանտինի համաձայն, կարգելվի բոլոր արտասահմանցիների մուտքը հանրապետության տարածք, բացառությամբ Ռուսաստանի քաղաքացիների, ասել է Բգանբան։ «Մենք հետեւում ենք ԶԼՄ-ներին, տեսնում ենք, որ հիվանդությունը տարածվում է ողջ Եվրոպայում, մենք ստիպված ենք հետաձգել մեր ընկերների ուղեւորությունները որոշ երկրներ»,- նշել է նա։
Կարանտինի սահմանման որոշումը պատրաստվում է եւ կհայտարարվի օրվա ընթացքում։ Բգանբան դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հանրապետության սահմաններից դուրս ուղեւորություններից։ «Մենք նկատում ենք, որ մեր գերատեսչությունները անցկացնում են ինչ-որ զանգվածային միջոցառումներ, հրավիրում են օտարերկրյա մասնակիցների, մեկնում են ինչ-որ գործուղումների։ Մենք խնդրանքով դիմում ենք մեր քաղաքացիներին՝ մի քիչ ձեռնպահ մնալ արտասահման ուղեւորություններից, քանի որ կորոնավիրուսի շատ լուրջ տարածում կա, պետք է մեկ ամիս դիմանալ»,- նշել է նա։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան