Զելենսկիի գրասենյակի առջև տղամարդ է ինքնահրկիզվել (տեսանյութ)
Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի առջև տղամարդը բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել, տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Ականատեսներն արագորեն հանգցրել են բռնկված կրակը, տղամարդը ողջ է մնացել, սակայն այրվածքներ է ստացել:
Նշվում է, որ նախագահի գրասենյակի առջև այդ ժամանակ միանգամից երկու բողոքի ակցիա էր իրականացվում: Բողոքի ակցիաներից մեկը կազմակերպել էին բժիշկները, մյուս խմբի պահանջները դեռևս անհայտ են:
Ինչ-որ մի պահ բազմության միջից այրվող մարդ է երևացել: Ենթադրվում է, որ նա ինքնահրկիզվել է, որպեսզի ուշադրություն գրավի:
Տուժածին շրջափակել են իրավապահները, նրան առաջին օգնություն է ցուցաբերվել: Դեպքի վայրում գտնվող այլ մարդիկ չեն տուժել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան