Ուկրաինացին փորձել է Լեհաստանից պահեստային անիվի մեջ թաքցրած 20 կգ կանեփ տեղափոխել իր երկիր (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի արևմտյան Լվովի մարզում սահմանապահներն ու մաքսատան աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է Լեհասանից պահեստային անիվի մեջ թաքցրած թմրանյութ տեղափոխել Ուկրաինա: Այս մասին հայտնի է դառնում երկրի պետական սահմանային ծառայության տարածած հայտարարությունից:
Ստուգումների արդյունքում սահմանապահները Mercedes մակնիշի միկրոավտոբուսից պահեստային մի անիվ են գտել, որի մեջ ուկրաինացին թմրամիջոցների փաթեթներ է պահել:
«Լվովի շրջանի սահմանապահներն այսօր առավոտյան Լեհաստանից միկրովտոբուսով ուղևորվող Ուկրաինայի քաղաքացու են կանգնեցրել: Գրուշևի անցակետում սահմանային-մաքսային հսկողության միջոցառումների ընթացքում ծառայողական շուն է աշխատել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Անալիզի արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը, ամենայն հավանականությամբ, ընդհանուր առնվազն 20 կիլոգրամ քաշով կանեփ է եղել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան