Դեմոկրատները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները հայտարարել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի հանդեպ այն բանից հետո, երբ ամերիկյան հետախուզությունը հայտնել է Կոնգրեսի անդամներին, որ Ռուսաստանը, կարծես, փորձում է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա այս տարի, հայտնում է Reuters-ը։
Սենատորներ Չակ Շումերը, Բոբ Մենենդեսը եւ Շերոդ Բրաունը պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին նամակ են հղել՝ պահանջելով ԱՄՆ նախագահի վարչակազմից անհապաղ եւ վճռականորեն պատժամիջոցներ սահմանել ռուսական կառավարության եւ ընտրությունների միջամտությանը մասնակից ռուսաստանցիների հանդեպ։
Կոնգրեսում աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները օրենսդիրներին հայտնել են, թե Ռուսաստանը, կարծես, ապատեղեկատվություն եւ քարոզչություն է տարածում, որպեսզի օգնի, որ դեմոկրատների կողմից նախագահի թեկնածու դառնա Բերնի Սանդերսը, ինչպես նաեւ Թրամփը։
Կրեմլը հերքել է ընտրություններին միջամտելու ենթադրությունները։
Ամերիկյան օրենսդրությունը թույլ է տալիս վարչակազմին պատժամիջոցներ առաջարկել Մոսկվայի հանդեպ՝ ի պատասխան ընտություններին միջամտության։
2017թ․ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է «Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների միջոցով դիմակայելու մասին» օրենք կամ CAATSA՝ ի պատասխան հատուկ ծառայությունների այն ենթադրությունների, թե Ռուսաստանը 2016թ․ միջամտել է ընտրություններին, որպեսզի նպաստի Թրամփի հաղթանակին։ Մոսկվան հերքում է միջամտության մեղադրանքները, Թրամփը եւս կասկածի տակ է դնում դրանք։
Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը եւ Ֆինանսների նախարարությունը չեն պատասխանել մեկնաբանություններ անելու խնդրանքին։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան