Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառ Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. Քարլոն ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր Երևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղում Սենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանը Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Թրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդինԼեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվելԻրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման խոչընդոտներիԱռաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. ՓաշինյանԳործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքըԴեր Լայենն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի տնտեսական բազմազանեցման հարցերըԵվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգըԲացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասինՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերըՄենք ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումներըՉեմ վերցնի մանդատ. Ալեն ՍիմոնյանՆույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակըՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրողներից 112-ամյա Մերի ՎարդանյանըՄեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքներըՖրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմՇվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվելԵթե ՌԴ-ն փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, ԵՄ-ն կբացի դուռը հայկական արտադրատեսակների համար. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՆիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններովԻրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվելԿքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխություններըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունըՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներՀՀ վարչապետը Կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր ԼայենինՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհըՎենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)Ռուսական անօդաչուների և հրթիռների հարվածները Կիևում զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել«Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի» սաները հյուրընկալվել են Կենդանիների խնամքի կենտրոնումԿառավարությունում հյուրընկալեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանըՀորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրերՓրկարարները հայտնաբերել են Սևանա լճի հարակից անտառում մոլորված քաղաքացունՈւրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան
Աշխարհ

Էրդողանը Ադրբեջան մեկնելուց առաջ հակառուսական հայտարարություններ է արել

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր` փետրվարի 25-ին, Ադրբեջան կատարելիք այցից առաջ Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կողմնակից է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի շուտափույթ կարգավորմանը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Մենք չենք կարող անուշադրության մատնել Բաշար Ասադի կողմնակիցների սադրանքները Իդլիբում և մեր սահմաններին մոտեցող ներգաղթյալների ալիքը»,-ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում Բաշար Ասադի «ռեժիմին» Իդլիբում:

Էրդողանը տեղեկացրել է նաև, որ փետրվարի 26-ին ռուսական պատվիրակությունը կգա Թուրքիա` քննարկելու իրավիճակն Իդլիբի անվտանգության գոտում: Նախագահը նաև ասել է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի` քառակողմ գագաթնաժողով կազմակերպելու ամսաթվի շուրջ համաձայնության մասին:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մենք պայմանավորվել ենք հանդիպել ամենաուշը մարտի 5-ին: Բանակցությունների վայրը կարող է լինել Ստամբուլը կամ Անկարան: Դա նշանակություն չունի: Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կշարունակենք քննարկել Իդլիբի ճանապարհային քարտեզը: Կքննարկենք և կվերացնենք հնարավոր թերությունները»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ բացի Իդլիբի հարցից, Թուրքիան Ռուսաստանի հետ ակտիվ շփումների մեջ է նաև Լիբիայի հարցում:

«Առաջին հերթին պետք է կարգավորել այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում: Այդ թեման մենք քննարկում ենք բարձր մակարդակով: Բացի պարոն Պուտինի հետ երկխոսությունից, սիրիական թեման քննարկում են նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու պաշտպանության նախարարները: Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում է նաև լիբիական թեման: Խալիֆա Հաֆթարը Արաբական Միացյալ Էմիրությունների դրածոն է: Ցավոք, Ռուսաստանը նույնպես ներկա է Լիբիայում 2500 զինյալներով: Գումարը տրամադրում է Աբու-Դաբին»,-ասել է Էրդողանը:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ:

Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում: