Ասանժին չի կարելի արտահանձնել ԱՄՆ-ին ինքնասպանության ռիսկի պատճառով.փաստաբան
Ջուլիան Ասանժը չպետք է արտահանձնվի ԱՄՆ-ին, քանի որ նրա համար այնտեղ արդար դատական հետաքննություն չեն ապահովի, եւ նա ինքնասպանության ռիսկի կենթարկվի: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը:
Նրա խոսքով՝ արտահանձնման դիմումը քաղաքականապես մոտիվացված է, եւ անարդար եւ դաժան կլինի Ասանժին արտահանձնել՝ կապված նրա հոգեկան վիճակի եւ ինքնասպանության ռիսկի հետ:
ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ Ասանժի կողմից գաղտնի տեղեկության հրապարակումը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ դաշնակիցների, ինչպես նաեւ Իրաքում, Իրանում եւ Աֆղանստանում մարդկանց կյանքը, որոնք օգնել են Արեւմուտքին, հաղորդում է Reuters-ը:
Ասանժը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել է սեռական հետապնդումների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ սկանդինավյան այդ երկիր արտահանձնվելու մտավախությամբ։ 2019-ի ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը ձերբակալվել է 2012 թվականին դատարան չներկայանալու համար տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։
ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին երկարատեւ ազատազրկում է սպառնում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան