Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Պաղեստինի տարածքներում նոր բնակավայրեր կառուցելու գաղափարից
Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին վերանայել պաղեստինյան տարածքներում բնակավայրեր կառուցելու ծրագրերը, որոնք, ինչպես համարում է Եվրոպական միությունը, կարող են վնաս հասցնել մերձավորարևելյան կարգավորմանը: Այս մասին ասվում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում, գրում է РИА Новости-ն:
«Նմանատիպ քայլերը կարող են մեծ վնաս հասցնել երկու պետությունների համակեցության հիմքով կարգավորմանը »,- ասվում է շաբաթ հրապարակված փաստաթղթում:
Այս հինգշաբթի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր Արևելյան Երուսաղեմի Խար–Խոմա շրջանում 2200 բնակարանների, իսկ Գիվաթ Մաթոս թաղամասոմ մոտ 4000 բնակարանների կառուցման մտադրության մասին:
Ե՛վ Խար–Խոման, և՛ Գիվաթ Մաթոսը գտնվում են այսպես կոչված «կանաչ գծից» այն կողմ, որը հրեական տարածքները բաժանում է Հորդանանի Արևմտյան ափի արաբական տարածքներից: Այսինքն, միջազգային իրավունքի տեսանկյունից, բնակարանաշինությունը նախատեսվում է իրականացնել այն տարածքներում, որոնք ապագայում պետք է պաղեստինյան պետության մաս կազմեն:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան