ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանել է 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել` կապված 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակումների մեղադրանքների հետ:
«Հիասթափված ենք, բայց` ոչ զարմացած Ռուսաստանի հասցեին եւս մեկ չհաստատված մեղադրանքներից՝ կապված, իբր, 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա իրականացված կիբերհարձակման հետ: Ափսոսանք է առաջացնում այն, որ ժամանակին իրենց պրոֆեսիոնալիզմով ամերիկացի դիվանագետներն ավելի ու ավելի հաճախ իրենց աշխատանքում դիմում են բուլվարային լրագրության մեթոդներին: Նրանց համար գլխավորը սենսացիա թողարկելն է: Ցավալի է, որ Միացյալ Նահանգներում ավելի ու ավելի քիչ են հիշում այն մասին, որ կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն ինքնիշխան պետություններին ուղղված մեղադրանքները պետք է ուղեկցվեն ապացույցներով:
Ամերիկայում եւ նաեւ Արեւմուտքում այսօր գերադասում են օգտագործել ինչ-որ «կանոնների վրա հիմնված կարգ», երբ բավարար թվով «դաշնակիցների եւ գործընկերների» աջակցությամբ շահարկումները ներկայացվում են որպես «վերջին ատյանի ճշմարտություն»: Ռուսաստանը պատրաստ է փորձագիտական երկխոսության` միջազգային օրակարգի բոլոր հրատապ հարցերի շուրջ: Տեղեկատվական անվտանգության ապահովումը դրանց թվում է: Դժբախտաբար, գործընկերները առարկայական քննարկումների չեն գնում` պրոֆեսիոնալ դիվանագիտությունը փոխարինելով «մեգաֆոնայինով»,- ասվում է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունները մեղադրում էին Ռուսաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումին վրացական ինտերնետային կայքերի, այդ թվում` երկրի նախագահի, կառավարության, դատարանների եւ հեռուստաալիքների վրա մասշտաբային կիբերհարձակման մեջ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան