Կադիրովի դուստրը կներկայացնի սեփական ապրանքանիշի հագուստը Փարիզում
Ռամզան Կադիրովի ավագ դուստր Այշաթը Փարիզում կներկայացնի Firdaws սեփական բրենդի հագուստը․ «Սիրո պատմություն» հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 25-ին Le Marois հյուրանոցում, հաղորդում է «Գրոզնի-ինֆորմ»-ը։
Գործակալության տվյալներով՝ միջոցառումը նվիրված կլինի մշակույթին, նորաձեւությանը, ազգային ավանդույթներին եւ տեղական կոլորիտին։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաեւ Չեչնյայից երաժշտական եւ պարային խմբերի ելույթը։
«Ավանդույթներն են Firdaws տան աշխատանքների հիմքը, որի նպատակն է պատմել աշխարհում Չեչնիայի մշակույթի մասին, իսկ համաշխարհային ու եվրոպական մշակույթի մասին՝ Չեչնիայի Հանրապետության քաղաքացիներին»,-հայտարարել է Այշաթ Կադիրովան։
Հունվարին Չեչնիայի նախագահի ավագ դուստրը բացել էր «Փարիզ» անունով ռեստորան Գրոզնիի կենտրոնում եւ այդ քայլով վրդովեցրել քաղաքացիներին։ Նշվում է, որ ռեստորանը տեղակայվել է Գրոզնիի Կենտրոնական գրադարանի շենքում, որը փակվել էր 2016 թվականի ապրիլին։ Այդ որոշումն առաջացրել էր տեղի բնակիչների դժգոհությունը, որոնք հայտարարել էին, որ գրադարանը Գրոզնի քաղաքի մտավորականության հանդիպման վայրն էր։
2016 թվականից Այշաթ Կադիրովան Firdaws նորաձեւության տան տնօրենն է, որը հիմնադրվել է 2009 թվականին նրա մոր՝ Մեդնի Կադիրովայի կողմից։ Այշաթին է պատկանում նաեւ Lady A կանացի ներքնազգեստի խանութը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան