Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան
Պորտուգալիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրինականացրել է էվթանազիան՝ վերացնելով քրեական պատիժը սեփական կամքով կյանքից հեռանալուն օգնելու համար, փոխանցում է Euronews-ը:
Թույլատրել էվթանազիան խնդրել էին մի քանի հասարակական խմբեր: Խորհրդարանը հանրագրեր էր ստացել, որոնցից մեկի տակ հարյուրավոր բժիշկներ էին ստորագրել: Հանրագրերը ստացել են սոցիալիստական կուսակցությունների եւ «կանաչների» դաշինքի աջակցությունը:
2018 թվականի մայիսին նմանատիպ նախաձեռնությունը մերժվել էր Պորտուգալիայի պառլամենտի կողմից` 5 ձայնի առավելությամբ: Այս անգամ այն հաստատվել է` չնայած բուռն բողոքի ակցիաներին, որին մասնակցում են կաթոլիկ կազմակերպություններ, տեղական մի շարք լրատվամիջոցներ եւ Պորտուգալիայի բժիշկների ասոցիացիան:
Էվթանազիայի հակառակորդները այն տարեց մարդկանց հետ «հաշվեհարդարի բաղադրատոմս» են անվանում եւ պնդում են, որ նման մահը հակասում է առողջապահության աշխատողների հիմնարար սկզբունքներին: Իսկ աջակիցները պնդում են, որ առանց առողջանալու հեռանկարների անբուժելի հիվանդություններով տառապող հիվանդները պետք է կամավոր կերպով կյանքից հեռանալու օրինական հնարավորություն ունենան:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան