ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուսական նոր հրթիռները «չափազանց վտանգավոր» է անվանել
ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Եվրոպայում անվտանգության ոլորտում փոփոխվող իրավիճակին եւ ռուսական նորագույն զենքին, սակայն ոչ միջուկային մարտագլխիկով նոր զենքի տեղակայմանը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականի հրապարակած հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Զսպման մեր միջոցները շարունակում են արժանահավատ մնալ, եւ դա նշանակում է, որ մենք ստիպված կլինենք արձագանքել նոր իրականությանը»,- ասել է նա եւ նշել զինաթափման ու սպառազինությունների վերահսկողության բարելավման հարցում միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Ստոլտենբերգի գնահատմամբ, «ռուսական նոր հրթիռները չափազանց վտանգավոր են»։ Դա, ըստ նրա, «մեծացնում է անհասկացվածության ռիսկը»։
2019 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ նախաձեռնությամբ դադարեցվել էր Միջին եւ փոքր հեռավորության հրթիռները չեզոքացնելու համաձայնագիրը։ Իր գործողությունները Վաշինգտոնը բացատրել էր նրանով, որ Ռուսաստանը հրաժարվել էր կատարել Ամերիկայի պահանջը 9М729 տեսակի նոր թեւավոր հրթիռները ոչնչացնելու մասին, որոնք, ըստ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ում նրանց դաշնակիցների, խախտում են համաձայնագրի դրույթները։ Մոսկվան հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ հրթիռների տեխնիկական բնութագրիչները համաձայնագրով հաստատված պարամետրերի սահմաններում են, եւ իր կողմից պատասխան պահանջներ էր ներկայացրել Վաշինգտոնին։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան