Աշխաբադում պահանջել են առանձնատների դիմացից հանել ցանկապատերը
Աշխաբադում առանձնատների սեփականատերերին պարտավորեցրել են 2 շաբաթվա ընթացքում տների առաջից հանեն ցանկապատերը, ինչը թույլ կտա առանց խոչընդոտների սեփական տարածք մուտք գործել: Այս մասին հայտնել է «Աշխաբադի քրոնիկոնը»:
Պարբերականի լրագրողներին հայտնի է դարձել, որ փետրվարի 12-ին պաշտոնյաները քաղաքի երկու շրջաններում բակային այցեր են կատարել: Նրանք բնակիչներին բացատրել են կառուցապատման նոր կարգերի մասին: Ըստ պաշտոնյաների, այդ պահանջը չկատարողների դեմ դատական հայց կներկայացվի՝ «իշխանությունների քաղաքականությանը խոչընդոտելու համար»:
Աշխաբադի բնակիչները նշում են, որ սա իշխանությունների կողմից առաջին փորձը չէ, որով նրանց ցանկանում են զրկել մասնավոր տարածքի փակման իրավունքից: Չորս տարի առաջ պաշտոնյաներն արդեն ստիպել էին մասնավոր տների տերերին քանդել բոլոր շինությունները և բարձր ցանկապատերը: Փոխարենը, թույլատրվել էր ծածկել ցածր վանդակավոր ցանկապատերով և դրանց վրա տեղադրել վանդակավոր դարպասներ: Բայց դրանից հետո կտրուկ ավելացել էր բակերում մնացած ունեցվածքի գողությունների քանակը: Ժամանակի ընթացքում աշխաբադցիները կրկին սկսեցին հուսալի ցանկապատեր տեղադրել, և մինչ այժմ իշխանությունները կարծես համակերպվել էին դրա հետ, գրում է Fergananews- ը:
Պատմությունը կրկնվեց նոր քաղաքապետի գալուստով: Մասնավոր տների և տնակների տերերը, որոնց շուրջ տեղադրվում են դարպասներ և ցանկապատեր, պետք է նորից ապամոնտաժեն դրանք:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից