Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Ֆուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամով Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ) Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Վա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել Իոաննիսյան Քաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո) ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TI Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմինները Զգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանը Դանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնին

Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չենՎաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». ԹրամփՄենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահՀանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենինԱրմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. ԿոշտաԱրտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահում․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասինՀամայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտելՀայաստանը Խաղաղության խորհրդին միանալու համար անդամավճար չի վճարի2025 թվականին վերականգնվել է շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազությունՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստԹրամփը հայտնել է, որ կարող է «ցմահ» մնալ Խաղաղության խորհրդի ղեկավար Թրամփը 5 միլիարդ դոլարի դատական ​​հայց է ներկայացրել JPMorgan-ի դեմ
Հայաստան

Դու պետության ղեկավա՛ր ես, հրապարակախոս չես․ Տարասովը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսում մի ուշագրավ հայտարարություն արեց՝ պատասխանելով հարցին, թե 2016-ին ասել էր, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ եւ համաձայնությամբ, այս պահին է՞լ է այդպես մտածում։ «Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչեւ հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա,- հպարտացավ Փաշինյանը՝ ավելացնելով,-Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաեւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն եւ փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։

Այս թեմայով Հրապարակը զրուցեց ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, ով հայտնի է իր բավականին հայամետ հայացքներով։ Հարցրինք, թե ինչպե՞ս, ի՞նչ մակարդակում կարող էին նման հարցեր բարձրացվել ՀՀ վարչապետի կողմից։ Ի վերջո, ի՞նչ են պատասխանել Փաշինյանին Կրեմլից։ Տարասովն ասում է՝ պարզ չէ, թե Փաշինյանն ում հետ է այդ հարցը քննարկել։

«Նախ, մենք այդ մասին տեղեկատվություն չունենք։ Երկրորդ․ նրա այդ մեղադրանքը, որ Ռուսաստանն է սադրել ապրիլյանը, մեկ այլ բան է՝ ասել, երբ դու ընդդիմություն ես, մեկ այլ բան՝ երբ վարչապետ ես, պետության գլուխ։ Առավել եւս, երբ պետության առաջին դեմքը ՌԴ-ին՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ դաշնակցին մեղադրում է։ Դա չի կարող անել՝ հղում անելով ինչ-որ մի լրատվամիջոցի, ինչ-որ մի հրապարակման․․․ դու պետության ղեկավար ես, հրապարակախոս չես։ Ես՝ Տարասովս, կարող եմ սխալվել, դու՝ ոչ։ Սա ահավոր անպատասխանատու է»,-ասում է քաղաքագետը։ Նա, իհարկե, փորձեց հերքել Փաշինյանին՝ ասելով․ «Եթե ՌԴ-ն էր սադրում, ինչո՞ւ էր, ուրեմն, մեկ օր անց կարմիր գորգին հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերին եւ ուլտիմատիվ հրահանգել՝ դադարեցնել կրակը»։

Շարունակելով թվարկել Նիկոլ Փաշինյանի կապանյան անպատասխանատու հայտարարությունները՝ Տարասովն ասում է․ «Եվ ՌԴ-ի կողմից շրջաններ հանձնելու մեջ, իբր, շահագրգռված լինելը հիմնավորեց ինչ-որ պարբերականի հղում անելով։ Ի դեպ, անպատասխանատու է նաեւ այդ պարբերականը չնշելը՝ դաշնակցիդ մեղադրելիս։ Դու պետության ղեկավար ես, կարող ես ունենալ հետախուզության տվյալ, հակահետախուզության, բայց հղում անել ինչ-որ թերթի․․․ Իսկ հետո վերցրեց ու շարադրեց Մադրիդյան սկզբունքները։ Եվ նաեւ մեղադրեց, որ դրանք ընդունել է Սերժ Սարգսյանը։ Սա կատարյալ հիմարություն է, որովհետեւ դրանք մշտապես եղել են բանակցությունների սեղանին։ Եվ հիմա էլ Փաշինյանը ԱԳՆ մակարդակով եւ անձնապես էլ խոսում է դրանց հիմքով։ Եվ ազնիվ կլիներ ասել, որ միջնորդների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքները չեն բավարարում, մենք հրաժարվում ենք դրանցից։ Եվ ի՞նչ կապ ունի այստեղ Սարգսյանը»։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Կապանում վարչապետի մեկ այլ խոսքի վրա, թե Սարգսյանը պատրաստ էր տալ 7 շրջանները, համադրում է դրանք ու եզրակացնում․ «Իր տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանը պատերազմ է հրահրել այդ սկզբունքների իրագործումը խափանելո՞ւ համար։ Այո՞»։

Նա շեշտում է, որ իր այս հայտարարությամբ Փաշինյանն անհարմար դրության մեջ դրեց Արցախի նախագահի թեկնածուներին, որոնք բոլորն էլ հայտարարեցին, որ դեմ են։ «Ռուսաստանն էլ դեմ է, թեկնածուներն էլ, եւ ստացվում է, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ռուսամետ են։ Սա ի՞նչ տրամաբանություն է․․․ մենք չենք կարողանում հասկանալ, թե սա ինչ է, ինչ խաղ։ Նա ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հրապարակախոսի կերպարից»։ Շարունակելով մեջբերել Փաշինյանին՝ Տարասովն ասաց․ «Սերժ Ազատիչն ինձ այսպիսի ժառանգություն է թողել․․․ Սերժ Ազատիչը քեզ թողել է 8 շրջան, որոնք չի հանձնել։ Ահա թե ինչ է քեզ թողել։ Եվ ոչ այդ կասկածելի բովանդակությամբ թուղթը»։

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ախտորոշել են սուր նեւրոզ, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նյարդաստենիա։ Տարասովին հարցրինք՝ ռուսական վրեժխնդրությո՞ւն է։ Ասաց՝ չէ, դա շատ տգեղ էր։