Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին. «Ավելի շատ լսել եմ Ձեր անունը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարոն Վարդանյան, տեղեկություն կա, որ երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաներն ավարտվեն, եւ իշխանությունը հասնի հաջողության, դառնալու եք ՍԴ նախագահ, Ձեր անունն է շրջանառվում՝ դիմեցինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանին։
«Ես ավելի շատ լսել եմ Ձեր անունը` դրա հետ կապված»: Ես հանուն Թովմասյանի «կհրաժարվեմ» այդ պաշտոնից։ «Եթե ես որեւիցե ցանկություն ունենայի՝ ՍԴ-ի հետ կապված, եւ կարիերաս կապեի ՍԴ-ի հետ, ապա ՍԴ-ից չէի տեղափոխվի ԱԺ»:
Իսկ հետեւո՞ւմ եք ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գործընթացին ու Վենետիկի հանձնաժողովի արձագանքներին․ Բուքիքիոն տեսակապի միջոցով Թովմասյանի հետ զրուցել էր։ «Ես ուրախ եմ, որ մեր տեխնոլոգիաներն այդ աստիճան զարգացել են, եւ շատ ուրախ եմ, որ պարոն Ջիանի Բուքիքիոն օգտվում է տեսահեռարձակվող համապատասխան հավելվածներից»:
Ի դեպ, ասել էր, որ եթե «կամավորը» դառնա «պարտադիր», իրենք խիստ հայտարարություն կանեն։ «Դա Դուք եք ասում, առաջին անգամ եմ լսում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ