«Աշխատում ենք բանակը չներքաշել քաղաքականության մեջ». պաշտպանության նախարարի խորհրդական
ՊՆ-ն եւ նրա հիմնական մասը քաղաքականությամբ չի զբաղվում. ես ինքս, որպես ՊՆ աշխատակից աշխատում եմ քաղաքականության մեջ չներքաշվել: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի խորհրդական, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերի ներքաղաքական զարգացումներին:
«Երեկ էլ կոլեգիայի նիստ ենք ունեցել, քննարկվել է այդ հարցը, աշխատում ենք զերծ մնալ քաղաքականությունից, բանակը չներքաշել քաղաքականության մեջ: Ես ինքս իմ տեղում աշխատում եմ, կատարում եմ իմ աշխատանքը, չեմ զբաղվում քաղաքականությամբ, չեմ էլ պատրաստվում զբաղվել առայժմ»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակում միջադեպերին, որոնք երբեմն ավարտվում են մահացու ելքով, Արմեն Սարգսյանն ասաց. «Յուրաքանչյուր երկրի բանակում, իսկ մենք մեր բնակչության թվի համեմատությամբ, բավականին հզոր բանակ ունենք, չեն կարող չլինել միջադեպեր, բայց պետք է աշխատենք, որ մահերը հասցնենք նվազագույնի: 2019-ի արդյունքներով ունենք մահերի բավականին նվազեցում՝ ինքնասպանությունների, մարտական եւ ոչ մարտական գործողությունների»:
Դիտարկմանը, որ թեեւ մահերը նվազել են, բայց հաճախ այդ հանցագործությունները չեն բացահայտվում, մեղավորները չեն պատժվում, նա արձագանքեց. «Նախկինում չեմ կարող արել՝ ով ինչ է ասել, բայց հիմա կա հանձնարարական մանրակրկիտ, մինչեւ վերջ ուսումնասիրել եւ մեղավորներին պատժել: Եթե կան մեղավորներ, վստահ եղեք, որ կպատժվեն՝ լինի հրամանատարական կազմից, թե զինվորների:
Մեծ բանակի մեջ կան զինվորներ, որ դաստիարակության պակաս են ունեցել երբ եղել են ոչ զինվորականներ:Դրա համար կա բարոյահոգեբանական մեծ աշխատանք։ զորամասերում, եւ ներսում, եւ դրսում, եւ հոգեւորականների կողմից, որոնք զսպում են այդ կոնֆլիկտները: Այսօր ես այդ աշխատանքը գնահատում եմ լավ»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ