Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը դատի է տվել ՌՈ պետին եւ Արծրուն Հովհաննիսյանին
Նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Էրիկ Գասպարյանի ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել ՀՀ Ռազմական ոստիկանության պետի եւ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էրիկ Գասպարյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
«Նոյեմբերի 12-ին Էրիկ Գասպարյանին տարել են զորամաս, եւ չնայած նրան, որ քրեականն գործ է հարուցված եւ նախաքննություն է ընթանում, մի ամբողջ օր զրկել են քնից, սնվելու իրավունքից, իբր թե ծառայողական քննություն է անցկացվում եւ ոտքի վրա մի ամբողջ օր պատասխանել է իրենց ծաղրող հարցերին: Հաջորդ օրը երբ ՄԻՊ-ի աշխատակիցները այցելել են, նրան գաղտնի տեղափոխել են Կապանի Ռազմական ոստիկանություն: Երբ Երեւանում արդեն մանրամասներ ճշտեցի, հաղորդում եմ ուղարկել ՀՀ գլախվոր դաախազություն այն հիմքով, որ Ռազմական ոստիկանության պետը եւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լրատվամիջոցներով էնպիսի հայտարարություններ էին արել, որ հանրության մոտ տպավորություն էր ստեղծվել, որ նա այլ սեռական կողմնորոշման անձ է, ինչը անհնարին էր դարձրել նրա ծառայության շարունակումը նույն զորամասում»,-ասաց նա:
Նա հավելեց, որ ՌՈ պետն ու մամուլի խոսնակը առնվազն երկու հոդվածով խախտում են թույլատրել` պաշտոնական լիազորություներ անցում եւ խոշտանգում:
Հիշեցնենք, որ Էրիկ Գասպարյանին Ռազմական ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 28-ին հայտնաբերել էին Երևանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասը ինքնակամ լքելու համար: Նա հանձնվել է զորամասի հրամանատարության հսկողությանը, ապա որպես պատիժ 30 օր ժամկետով տեղափոխվել կարգապահական վաշտ Կապանում:
Նշենք, որ Էրիկ Գասպարյանը ցուցմունքում հայտնել է, որ զորամասից հեռացել է գումարային խնդիրներից դրդված եւ անհնար է նույն զորամասում ծառայությունը շարունակել։
Հիշեցնենք, որ ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, թե փախուստի դիմած զինծառայողը մնացել է ընկերոջ տանը։ ՌՈ պետը մասնավորապես ասել էր․ «Ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երևի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»:
Իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ զինծառայողին հայտնաբերելու կապակցությամբ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, նշելով. «ՌՈ աշխատակիցները օպերատիվ մեծ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ