«Փաշինյանը քուչի պացանի բառապաշարով է խոսում». Շարմազանով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անլրջացրել է, հավասարեցրել է խոզի բդի, հնդկահավի, զուգարանների, բլինչիկների կամ ճտիկով գրիչի մակարդակին, ապա անլուրջ եմ համարում խոսել որեւէ փաստարկից։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Վարչապետը մեկ փաստ չէ, այլ հազար փաստ կարող է ներկայացնել։ Դժբախտաբար, ունենք գործադիր իշխանություն եւ ղեկավար, որը հասարակությունը բաժանում է սեւերի եւ սպիտակների եւ Փաշինյանի քաղաքական, մարդկային եւ իր իրական դեմքը ցույց տվեց՝ ձեր հարցերին ի պատասխան։ Երբ հարցնում եք՝ լրագրողներին ինչո՞ւ չեք հրավիրել, ասում է՝ դե ինձ քննադատում եք՝ փողերն արդյունավետ չեմ ծախսում, դրա համար էլ չեմ հրավիրել։ Այսինքն՝ իրեն չի կարելի քննադատել հա՞, իրեն պիտի Ներոնի նման գովեն, Փաշինյանը մեր օրյա Ներոնն է, իսկ Ներոնի ճակատագիրը շատ տխուր է ավարտվում»,- ասաց Շարմազանովը։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը, Շարմազանովն ասաց.
«Եթե մի մարդ քուչի պացանի բառապաշարով է խոսում՝ տեղը չես բերում պարոն Մարուքյան, տեղը չես բերում պարոն Աշոտյան, հակահարված կտամ գրիչով։ Հիմա Փաշինյանն էլ իմ սենյակում սուրճ է խմել, հիմա ինչ, ես շողոքորթե՞լ եմ իրեն Ես Վանեցյանի ասածին անդրադառնալով կասեմ, որ պետք է Կառավարությունը հրաժարական տա եւ արտահերթ ընտրություններ լինեն։ Վանեցյանի խոսքով, թե պիտի վարչապետ ընտրեն «Իմ քայլի» ներսից, ապա ես կարծում եմ, որ «Իմ քայլը» ի վիճակի չէ վարչապետացու տալ»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ