Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար. Փաշինյանին բողոքի ակցիայով դիմավորեցին (Տեսանյութ)
Ելույթ ունեցիր և հայտարարի, որ հայտարարությունները, թե Հայաստանն իրավապահ երկիր է, սուտ են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպես են դիմավորել մի քանի բողոքող քաղաքացիներ Սյունիքի մարզկենտրոն Կապանում:
«Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում, թե Հայաստանը իրավական երկիր է: Իրավապահ դաշտը հիմա էլ քո ղեկավարության օրոք գործում է կոռուպցիոն գործողություններով, արդարացնում հանցախմբեր, որոնք Հայաստանի քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ Դուք արհամարհում եք քաղաքացիներին, քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում: Քաղաքացիներին արհամարհող վարչապետը չարիք է Հայաստանի քաղաքացիների համար, պետության համար: Նման վարչապետը պետք է ազատի ժողովրդին ծառայող աշխատասենյակը: Ժողովրդին ծառայելու համար ժողովրդի կողքին կանգնած վարչապետ է պետք»,-հայտարարել է Կապանի բնակիչը:
Նա բարձրախոսով ասել է, որ վարչապետը կոռուպցիոն գործարքներ է կատարում այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք էր. «Հիմա ապացուցեք, որ այս վարչապետը Սերժ Սարգսյանի կողմից դրված դրածոն է: Սիրելի ժողովուրդ, ականատես եղաք, որ վարչապետը Կապան չի եկել ժողովրդի հետ հանդիպելու համար, նա եկել է գաղտնի գործողություններ կատարելու համար, նա այլեւս արհամարհում է ժողովրդին, ում անունից իշխանության է եկել»:
Նշենք, որ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, վարչապետը 100 փաստ ներկայացրեց ՀՀ Կառավարության կատարած աշխատանքների մասին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»