Փորձագիտական խումբը նպատակ չի դրել ամբողջությամբ ներկայացնել Վիկիլիքսի բոլոր հրապարակումները
«Իմ Ձայնը» ՀԿ փորձագիտական խումբը իր երախտագիտությունն է հայտնում Փաստերի ստուգման հարթակից, մեր կողմից հրապարակված վիկիլքսյան հրապարակումների և սկզբնաղբյուրի համեմատական վերլուծության համար։ Չենք բացառում, որ հնարավոր է, որ հրապարակումներում եղել են տեխնիկական սխալներ կամ բացթողումներ, սակայն փորձագիտական խումբը նպատակ չի դրել ամբողջությամբ ներկայացնել Վիկիլիքսի բոլոր հրապարակումները։
Մեր տրամադրության տակ ևս կան բազմաթիվ այլ հրապարակումներ, որոնք սակայն վերլուծության տրամաբանության, կոնտեքստի մեջ չէին մտնում, ուտի դրանք չենք հրապարակել։
Վերլուծության նպատակն էր ուշադրություն գրավել փաստերի վրա, որոնք մինչ այժմ ուշադրության չէին արժանացել և քննարկման առարկա չէին հանդիսացել։
Եվ ամենակարևորը՝ փաստերի ստուգման հարթակի կողմից հիմնական էպիզոդներին չի եղել բովանդակային առարկում և փաստում է, որ մեր փորձագիտական խմբի աշխատանքը՝ ուղղված ուշադրությունից դուրս մնացած հարցերը վերհանելուն, արդյունավետ է եղել։ Փաստերի ստուգման հարթակը նաև փաստում է, որ հեռագրերում առկա փաստերը չի ստուգել և չի կարող պնդել, դրանք ճիշտ են, թե՝ ոչ։
«Իմ Ձայնը» ՀԿ


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»