Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. նա շտապում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հնարավորինս շուտ փոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ ամրագրել 100 տոկոսանոց համամասնականը։ Վարչապետի այս շտապողականությունը պատճառ ունի, եւ այն որպես «զենք» է լինելու նրա ձեռքում սեփական թիմի դեմ։ Տեւական ժամանակ է՝ խոսակցություններ կան «Իմ քայլում» թեւերի, խմբակների մասին եւ կանխատեսումներ, որ շուտով իշխող ֆրակցիան կքանդվի։
Նա, իմանալով այս հեռանկարի մասին, թիմակիցներին սպառնացել է ցրել ԱԺ-ն եւ արտահերթ ընտրություններ անել։ Նա կարծում է, որ իր հեղինակությունը թույլ է տալիս այսօր էլ, եկող տարի էլ մեծամասնություն ստանալ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեր հարցին պատասխանել է, որ ԸՕ-ն, ըստ ամենայնի, այս տարի կփոխեն եւ 99 տոկոսով կհրաժարվեն ռեյտինգայինից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ