Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծը Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ են Մելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Ֆուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամով Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ) Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը Վա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել Իոաննիսյան Քաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո) ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TI Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմինները

Միսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չենՎաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». ԹրամփՄենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահՀանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենինԱրմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. ԿոշտաԱրտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահում․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասինՀամայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտելՀայաստանը Խաղաղության խորհրդին միանալու համար անդամավճար չի վճարի2025 թվականին վերականգնվել է շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազություն
Մամուլ

Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Երեկ 14:40-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ մի տղամարդ զենքով ներխուժել է «Էրեբունի պլազա» հյուրանոց, կրակում է եւ պահանջում հայտնել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը, քանի որ ցանկանում է հանդիպել Վիկտոր Սողոմոնյանին: Վերջինս Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է:

Դեպքի վայր ժամանեցին մեծ թվով ոստիկաններ, որոնց ավելի ուշ միացավ նաեւ ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանը: Վերջինս, ըստ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի, եղել է կրակոցներ արձակած անձի հետ բանակցողը:


Ըստ Ահարոնյանի՝ կրակողն է պայման դրել, որ իրեն ձեռնաշղթաներ չհագցնեն բերման ենթարկելիս, եւ միայն այդ պայմանով է զենքը վայր դրել: Իհարկե, մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպես կվարվեին այլ երկրներում փաստացի ահաբեկչի հետ, որը կրակելով մտնում է հանրային տարածք, պատանդ պահում մարդկանց եւ պահանջներ ներկայացնում: Համենայնդեպս, այդպիսի սիրալիր վերաբերմունքի չէր արժանանա որեւէ ահաբեկիչ, որի համար ՀՀ ոստիկանապետն անձամբ կբացեր իր ծառայողական մեքենայի դուռը, կնստեցներ մեքենան, ինքն էլ, նստելով մեքենայի դիմաց, բերման կենթարկեր: Այս նուրբ օպերացիան բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 29-ին Երեւանի Էրեբունի համայնքում՝ «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում, 31-ամյա Գոռ Հակոբյանը պատանդ էր վերցրել մի բնակչուհու, եւ ոստիկանները նրան վնասազերծեցին՝ կրակոցներով սպանելով նրան:

Իսկապես, երկրում իրավիճակ է փոխվել: Ինչեւէ, նշենք, որ արդեն հայտնի է երեկ «Էրեբունի պլազա» ներխուժած անձի անունը՝ Արթուր Թորոսյան: Նա ծնվել է 1987 թվականին Արտաշատ քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զենքը, որով կրակել է, որսորդական էր, ապօրինի: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել միանգամից 3՝ 185 /ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/, 218 /պատանդ վերցնելը/ եւ 235 /ապօրինի զենք պահելը, օգտագործելը/ հոդվածների հատկանիշներով: Նրան սպառնում է 6-10 տարվա ազատազրկում:

Իսկ ինչո՞ւ էր նման արարքի դիմել: Իրավապահները դեռ չեն շտապում վարկածներ առաջ քաշել: Միայն հայտնի է, որ նրա ֆեյսբուքյան էջը բավականին ակտիվ, քաղաքականացված է եղել: Նա սատարել է Ռոբերտ Քոչարյանին: Ուշագրավն այն է, որ վերջին շրջանում Քոչարյանի որոշ աջակիցներ նրան հեռացրել են ֆեյսբուքյան ընկերների ցանկից: Գործի մանրամասները կհայտնենք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում