Հունաստանը օգնության համար դիմել է ՆԱՏՕ-ին երկրի ինքնիշխանության նկատմամբ Թուրքիայի ոտնձգությունների պատճառով
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կխնդրի ՆԱՏՕ-ի անդամ երկրներին սատարել Հունաստանին երկրի ինքնիշխանության նկատմամբ Թուրքիայի ոտնձգությունների փորձերից, հաղորդում է Associated Press-ը:
Այդ կապակցությամբ Միցոտակիսը հատկապես նշել է Միջերկրական ծովում սահմանազատման մասին համաձայնագիրը, որը Թուրքիան ստորագրել էր անցած շաբաթ Լիբիայի հետ:
Կիրակի Հունաստանի վարչապետը հայտարարել է Կոնգրեսում, որ միությունը չի կարող անթերի մնալ, երբ դրա անդամներից մեկը բացահայտ կերպով խախտում է միջազգային իրավունքը, իսկ չեզոք մոտեցումը վնասում է Հունաստանին, որը երբեք կոնֆլիկտներ չի փնտրել տարածաշրջանում:
Ավելի վաղ Կիպրոսը, Հունաստանն ու Եգիպտոսը քննարկել էին Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ Միջերկրական ծովում սահմանազատման հարցը՝ հայտարարելով, որ այն դեմ է միջազգային իրավունքին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան